Նադալը՝ ԱՄՆ-ի բաց առաջնության կրկնակի հաղթող

Ռաֆայել Նադալը խաղի ժամանակ, արխիվ

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը երկրորդ անգամ նվաճել է չեմպիոնի կոչումը Միացյալ Նահանգների բաց առաջնությունում:

«Մեծ սաղավարտի» մրցաշարի շուրջ երեք ժամ տևած եզրափակիչում Նադալը հաղթել է սերբ Նովակ Ջոկովիչին: