Խաչատրյանի որդուն ու թիկնապահին արդարացնելու «հետևանքները ծանր են լինելու»

Your browser doesn’t support HTML5

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի ժամանակ սպանված Ավետիք Բուդաղյանի հարազատները, փաստաբանը, հայաստանյան իրավապաշտպանները «ցինիզմ» են որակում Խաչատրյանի որդու և թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու քայլը, եզրակացնելով, որ սրանով խորանալու են երկրում անպատժելիության մթնոլորտն ու լարվածությունը, սա ապտակ և մարտահրավեր է հասարակությանը։