Հա՞նք, թե՞ կյանք

Your browser doesn’t support HTML5

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամների աջակցությամբ Լոռու մարզի Շնող գյուղում Շնողի եւ Թեղուտի գյուղացիներն իրենց բնամթերքի վաճառք էին կազմակերպել։ «Հա՞նք, թե՞ կյանք» խորագիրը կրող ակցիայով նախաձեռնության հեղինակները փորձում էին ցույց տալ, որ բնությունը հանքարդյունաբերության կենտրոն դարձած այս տարածքում ավելի մեծ օգուտներ կարող է տալ, քան հանքերը։