Ամերիկացի համանախագահը ժամանեց Բաքու

Ջեյմս Ուորլիք, արխիվ

Միացյալ Նահանգներից ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքը ժամանել է Բաքու: Այդ մասին APA լրատվական գործակալությանը փոխանցել են Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատնից:

Սա Ուորլիքի առաջին այցն է տարածաշրջան համանախագահ նշանակվելուց հետո: Բաքվում նա հանդիպումներ կունենա ադրբեջանցի պաշտոնյաների հետ:

Այցը կավարտվի վաղը, դրա արդյունքները ամերիկացի միջնորդը կներկայացնի ասուլիսում: