Թունիսում բանտից հինգ տասնյակ դատապարտյալներ են փախել

Թունիսում մոտ հինգ տասնյակ դատապարտյալներ փախել են բանտից:

Գաբես քաղաքի կալանավայրի դատապարտյալները հարձակվել են բանտի անվտանգության աշխատակիցների վրա, այնուհետև ազատ արձակել իրենց խցակիցներին:

Տեղի իրավապահները հայտնել են, որ փախածներից առնվազն 12-ին հաջողվել է բանտ վերադարձնել: