Կյանքից հեռացավ Լևոն Անանյանը

Լևոն Անանյանը ասուլիսի ժամանակ, արխիվ

Երեկ ուշ երեկոյան 67 տարեկանում կյանքից հեռացել է հրապարակախոս, թարգմանիչ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:

Անանյանը բազմաթիվ հրապարակախոսական և թատերագիտական հոդվածների հեղինակ է, թարգմանվել է տարբեր լեզուներով: Թարգմանել և հրատարակել է գրքեր անգլերենից և ռուսերենից: