Արթուր Բաղդասարյանը մեկնել է Մոսկվա

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյան

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը երկուշաբթի մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա:

Ինչպես փոխանցում է Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը, այցի ընթացքում Արթուր Բաղդասարյանը կհանդիպի իր գործընկեր` Ռուսատանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ` քննարկելու երկկողմ համագործակցությանը, հունիս ամսին Պատրուշևի՝ Երևան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին վերաբերող հարցեր:

Արթուր Բաղդասարյանը կհանդիպի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, ում հետ կքննարկի Հայաստան-ՀԱՊԿ ռազմավարական գործակցությանը, ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի գործունեությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: