Անհայտ կորածների հիշատակին հուշապատ է կառուցվում

Your browser doesn’t support HTML5

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն օգոստոսի 30-ը հիշատակում է որպես Անհետ կորածների միջազգային օր։ Կոմիտեի նախաձեռնությամբ Երեւանում մի քանի ամսից ավարտին կհասցվի Անհայտ կորածների հիշատակին նվիրված հուշապատի կառուցումը։ Հուշապատի սալիկները ճարտարապետների օգնությամբ պատրաստում են անհայտ կորածների հարազատները։