ՅՈւՆԵՍԿՕ․ «Սիրիայի մշակութային ժառանգությունն ավերվում է»

Կրակ դե Շևալյե ամրոցը Սիրիայում

ՅՈւՆԵՍԿՕ-ն զգուշացնում է, որ Սիրիայի հարուստ մշակութային ժառանգությունն ավերվում է քաղաքացիական պատերազմի պատճառով: Հալեպում գտնվող Օմայա մզկիթը, ինչպես նաև 13-րդ դարի Կրակ դե Շևալյե հայտնի ամրոցը արդեն վնասված են:

ՅՈւՆԵՍԿՕ-ն ահազանգում է, որ հնագիտական վայրերում թալան է սկսվել, ինչի հետևանքով մշակութային արժեք ներկայացնող իրերը հայտնվում են սև շուկաներում:

Սիրիայի իշխանություններին կոչ է արվում քայլեր ձեռնարկել պատմամշակութային արժեքները պաշտպանելու համար, որոնց մեջ են մտնում մահմեդական աշխարհի հրաշալիքները: