Ռուսաստանցի նկարիչը քաղաքական ապաստան է հայցում Ֆրանսիայից

Ռուսաստան - «Իշխանության թանգարանի» այցելուն լուսանկարում է Կոնստանտին Ալտունինի վիճահարույց կտավը, Սանկտ Պետերբուրգ, 15-ը օգոստոսի, 2013թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և վարչապետ Դմիտրի Մեդվեդևին կանացի ներքնազգեստով պատկերած գեղակարիչ Կոնստանտին Ալտունինը հեռախոսային սպառնալիքների պատճառով դիմել է Ֆրանսիային՝ քաղաքական ապաստան ստանալու նպատակով:

Շաբաթվա սկզբին ոստիկանությունը առգրավել է Ալտունինի որոշ նկարներ՝ առանց մատնանշելու, թե հատկապես որ օրենքն է խախտել նկարիչը այս կտավները ստեղծելով: