Մարտական դիրքում հայ զինվոր է վիրավորվել

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինվորը մարտական դիրքում, արխիվ

Երեկ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից վիրավորում է ստացել 19-ամյա զինծառայող Արշակ Լազրի Մկրտչյանը, տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ղարաբաղի ռազմական գերատեսչության այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ վիրավորում ստացած զինծառայողի վիճակը բավարար է:

Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: