Չնայած ծեծին՝ Երևանի քաղաքապետարանի մոտ նստացույց անողները վճռական են

Your browser doesn’t support HTML5

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «ԵրևանՏրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանի պաշտոնանկության պահանջով քաղաքապետարանի դիմաց հուլիսի 26-ից ընթացող նստացույցի առնչությամբ ծեծի ենթարկված հինգ անձանցից երեքը դատաբժշկական փորձաքննության են դիմել: Նրանք պնդում են, որ ոստիկանությունը և Երևանի քաղաքապետարանը հանցավոր համաձայնության մեջ են «10 հոգանոց բանդայի հետ», նպատակ ունենալով ճնշել հանրային բողոքի այս ալիքը: