Բուրջանաձեն առաջադրվեց Վրաստանի նախագահի թեկնածու

Նինո Բուրջանաձեն զրուցում է «Ազատություն» ռադիոկայանի հետ, 23-ը օգոստոսի, 2013թ․

Վրաստանի «Ժողովրդավարական շարժում» կուսակցության ղեկավար, երկրի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն առաջադրվել է հոկտեմբերի 27-ին անցկացվելիք նախագահական ընտրություններում: Նրա ներկայացուցիչները համապատասխան փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել այսօր:

Այսօրվա դրությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 36 հայտ է ստացել: