Իրանը «ապացույցներ ունի», որ քիմիական զենքը Սիրիայում կիրառել են ապստամբները

Ըստ ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալության, Իրանի արտգործնախարարությունից հայտարարում են, թե գոյություն ունեն ապացույցներ, որ քիմիական զենքը Սիրիայում կիրառել են ապստամբները:

«Մենք խիստ մտահոգված ենք Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին տեղեկատվությամբ և վճռականորեն դատապարտում ենք դա: Գոյություն ունեն ապացույցներ, որ քիմիական զենքը կիրառել են ահաբեկչական խմբավորումները», - Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Աբաս Արակչիի խոսքեր է մեջբերել լիբանանյան լրատվամիջոցներից մեկը:

Անցած չորեքշաբթի, հիշեցնենք, սիրիացի ընդդիմադիրները հայտարարել էին, թե կառավարական ուժերը Դամասկոսի մերձակայքում կիրառել են քիմիական զենք: Դրա հետևանքով, ըստ ընդդիմադիրների, զոհվել է ավելի քան 1300 մարդ: Կառավարական ուժերը հերքում են այդ մեղադրանքը: