Նավալնին կարող է զրկվել Մոսկվայի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու իրավունքից

Ռուսաստան -- Մոսկվայի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Ալեքսեյ Նավալնին հարցազրույց է տալիս «Էխո Մոսկվի» ռադիոկայանին, Մոսկվա, 19-ը օգոստոսի, 2013թ․

Մոսկվայի ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ ուսումնասիրում է քաղաքապետի թեկնածու Ալեքսեյ Նավալնիի կողմից նախընտրական արշավի կանոնները խախտելու մասին տեղեկատվությունը։

Հանձնաժողովի նախագահ Վալենտին Գորբունովն ասել է, որ ուսումնասիրության արդյունքում Նավալնին կարող է զրկվել ընտրություններին մասնակցելու իրավունքից։