Վրաստանում ավտովթարից հայեր են տուժել

Այսօր առավոտյան տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի Գարդաբանի շրջանի Թելեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ բախվել են «Մերսեդես» մակնիշի 06 SO 044 և «Ջիպ» մակնիշի ZGN 105 պետհամարանիշերի ավտոմեքենաները, հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Նախնական տվյալներով՝ «Մերսեդես»-ի ուղևոր Աննա Պողոսյանը տեղափոխվել է Թբիլիսիի հիվանդանոց, իսկ Արամ Չախոյանը և Էդվարդ Սարգսյանը՝ Գարդաբանի շրջկենտրոնի հիվանդանոց:

Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է: