Կաթողիկոսին շնորհավորեց Հայաստանի նախագահը

Սերժ Սարգսյանի և Գարեգին երկրորդի հանդիպումը Հայաստանի նախագահի նստավայրում, արխիվ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը շնորհավորել է Վեհափառ հայրապետին ծննդյան օրվա առթիվ և բարեմաղթանքներ հղել նրան՝ բարձր գնահատելով Ամենայն Հայոց կաթողիկոսի ավանդը Հայ Առաքելական եկեղեցու հզորացման ու բարգավաճման գործում:

Գարեգին երկրորդը այսօր դարձավ 62 տարեկան: