Գոլյանովոյի ճամբարը փակվեց

Գոլյանովոյի ճամբարի մուտքը, հուլիս, 2013թ․

Ռուսաստանի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ փակվել է Մոսկվայի Գոլյանովո շրջանում ստեղծված ճամբարը, որը նախատեսված էր ապօրինի միգրանտների համար:

Ըստ հաղորդագրության, ճամբարում մնացած 234 անձինք տեղափոխվել են Սևերնի բնակավայրում գտնվող՝ օտարերկրյա քաղաքացիների պահպանության համար նախատեսված կենտրոն:

Հիշեցնենք, Գոլյանովոյում ճամբարը բացվեց այս ամռանը՝ Ռուսաստանում սկիզբ առած ապօրինի միգրանտների դեմ պայքարի շրջանակում: