Իրաքում 17 ամբաստանյալ է կախաղան հանվել

Իրաքում ահաբեկչության մեղադրանքով կախաղան է հանվել 17 ամբաստանյալ, այդ թվում երկու կին։

ՄԱԿ-ը և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգություն են հայտնել Իրաքում մահապատիժների թվի աճի կապակցությամբ, նշելով, որ խոստովանական ցուցմունքները հաճախ ձեռք են բերվում կտտանքների միջոցով։

Անցյալ տարի Իրաքում ի կատար է ածվել 129 մահապատիժ, այս տարի` ավելի քան 60։