«Ժառանգությունը» հակասություն է տեսնում Սերժ Սարգսյանի խոսքերում

Your browser doesn’t support HTML5

Ընդդիմադիր քաղաքական գործիչները քննադատության են ենթարկում նախագահ Սերժ Սարգսյանի շաբաթ օրը հնչեցրած հայտարարությունը: «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե հակասություն է տեսնում Սերժ Սարգսյանի խոսքերում՝ Հայաստանի համար ձեռնտու է ժողովրդավարության ճանապարհով ընթացող հարևանը, իսկ հետո, թե ձեռնտու է Ալիև կրտսերի վերընտրվելը: