ՄԱԿ-ի փորձագետները մեկնել են Դամասկոս

Սիրիա -- ՄԱԿ-ի փորձագետները ժամանում են Դամասկոս, 18-ը օգոստոսի, 2013թ․

ՄԱԿ-ի փորձագետների խումբը մեկնել է Դամասկոս՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում քիմիական զենքի հնարավոր կիրառման դեպքերն ուսումնասիրելու նպատակով։

Գործող նախագահ Բաշար Ասադի վարչակազմն ու ապստամբները միմյանց մեղադրում են քիմիական զենք օգտագործելու մեջ։