«Դոգ» մականունով հայտնի ոստիկանը պաշտոն է ստացել

Your browser doesn’t support HTML5

«Դոգ» մականունով հայտնի ոստիկան Վարդան Ղուկասյանը, ով ամիսներ առաջ հեռացվել էր աշխատանքից լրագրողի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար, պաշտոն է ստացել։ Նա նշանակվել է Երեւանի վարչության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետի տեղակալ: Ըստ ոստիկանության՝ 3,5 ամիս առաջ տեղի ունեցած միջադեպից հետո Վարդան Ղուկասյանը հիմա ստացել է ավելի ցածր պաշտոն: