Ջոխար Ցարնաևի ընկերները չեն ընդունում իրենց մեղքը

ԱՄՆ - Ջոխար Ցարնաևը (աջից) Ազամատ Տաժայակովի (ձախից) և Դիաս Կադիրբաևի հետ Նյու Յորքում

Բոստոնյան մարաթոնի ժամանակ ահաբեկչության կազմակերպման համար մեղադրվող Ջոխար Ցարնաեւի ընկերները չեն ընդունում իրենց մեղքը։

Դիաս Կադիրբաևն ու Ազամատ Տաժայակովը մեղադրվում են ԱՄՆ-ի արդարադատությանը խոչընդոտելու համար։

Ըստ մեղադրանքի, տղաները միտումնավոր ոչնչացրել են Ցարնաև եղբայրներին պատկանող համակարգիչն ու ուսապարկը:

Երիտասարդներին կարող է սպառնալ 20 տարվա ազատազրկում, արտահանձնման հնարավորությունը ևս բացառված չէ: