Բեյրութում թուրք օդաչուների են առևանգել

«Թուրքական ավիաուղիներ»-ի օդանավերից, արխիվ

Լիբանանի մայրաքաղաքում ինքնաձիգներով զինված անհայտ անձինք առևանգել են «Թուրքական ավիաուղիներ» ընկերության օդանավի անձնակազմի երկու անդամների:

Ինչպես հայտնել են Լիբանանի անվտանգության մարմինների պաշտոնյաները, առնվազն չորս անձինք հարձակվել են օդանավակայանից թուրքական ընկերության օդանավի անձնակազմին տեղափոխող ավտոբուսի վրա և տարել երկու օդաչուներին:

Ըստ որոշ հաղորդումների՝ առևանգումը կարող է կապված լինել հարևան Սիրիայում հակամարտության և անցած տարի լիբանանցի ինը շիա ուխտագնացների առևանգման հետ:

Թուրքիան սատարում է սիրիացի ապստամբներին, մինչդեռ Լիբանանի շիա խմբավորումները աջակցում են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմին: