ԱՄՆ-ը Սիրիայի ժողովրդին ևս 185 միլիոն դոլար կտրամադրի

Սիրիա - Ռաքքա քաղաքում տղամարդը երեխաներին հեռացնում է այն վայրից, որտեղ հենց նոր պայթյուն է որոտացել, 7-ը օգոստոսի, 2013թ․

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման կարգադրել է Սիրիայի ժողովրդին հատկացնել հավելյալ 185 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն, տեղեկացնում է Associated Press-ը:

ԱՄՆ-ը Սիրիային մինչ այժմ հատկացրել է ավելի քան 1 միլիարդ դոլար՝ մարդասիրական օգնության նպատակով: