Ասադի ուժերը առնվազն 62 ապստամբի են սպանել

Սիրիայի կառավարական ուժերը պարեկություն են իրականացնում Հոմսի արվարձաններից մեկում, հուլիս, 2013թ․

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ուժերը Դամասկոսից շուրջ 30 կիլոմետր հյուսիս-արևելք գտնվող Ադրա ավանի մերձակայքում դարանակալման արդյունքում առնվազն 62 ապստամբների են սպանել: Այդ մասին հաղորդել է Մեծ Բրիտանիայում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» իրավապաշտպան կազմակերպությունը:

Ըստ նույն աղբյուրի՝ սպանվածների մեծ մասը երիտասարդներ են:

Սիրիական SANA պետական լրատվական գործակալությունը, առանց հստակեցնելու սպանվածների թիվը, հայտնել է, որ նրանք «Ալ-Ղաիդա»-ի հետ կապեր ունեցող «Ալ-Նուսրա ճակատ» խմբավորման զինյալներ էին:

Մարդու իրավունքների սիրիական դիտարանը հաղորդում է նաև Հալեպի մոտ այսօր ընթացող ծանր մարտերի մասին: