Ոստիկանները հավաքեցին վրանը՝ ակտիվիստների հումորային ակցիայի ժամանակ

Your browser doesn’t support HTML5

Երեվանի քաղաքապետարանի մոտ ակցիա անցկացնող քաղաքացիական ակտիվիստներն այսօր երգիծական ակցիայի ժամանակ վրան տեղադրեցին քաղաքապետարանի դիմացի կանաչապատ տարածքում: Թեեւ ակցիայի մասնակիցները զգուշացրել էին, որ դա հումորային ակցիա է, ոստիկաններն անմիջապես <առգրավեցին» վրանը: Ոստիկաններն ասում էին՝ ակտիվիստն իր վրանը վերցնելու համար պետք է ներկայանա ոստիկանության Կենտրոնի բաժին: