Ակտիվիստը հրաժարվեց շտապ բուժօգնությունից

Երևանի քաղաքապետարանի մոտ նստացույց անցկացնող ակտիվիստ Սուրեն Սահակյանը քիչ առաջ հրաժարվեց ժամանած շտապօգնության բուժաշխատողների ծառայություններից՝ հայտարարելով, որ նրանք «կոմպետենտ չեն»:

Սահակյանը ուղևորվեց տուն, որտեղից մտադիր է գնալ իր ցանկացած հիվանդանոցը և բուժօգնություն ստանալ այնտեղ:


Անուշ Մարտիրոսյան