Հրդեհ անվադողերի գործարանում

Հրդեհը անվադողերի գործարանում, Երևան, 6-ը օգոստոսի, 2013թ․

Այսօր ժամը 7:37-ին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ «Երևան ՋԷԿ»-ի մոտակայքում ծուխ է նկատվում:

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ, որոնցից մեկը` ջրատար, մյուսը` փրփրահեղուկով:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրատունյաց պողոտայի թիվ 81 հասցեում` «Դողագործ» փակ բաժնետիրական ընկերությունում (անվադողերի գործարան):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:55-ին:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը խոստանում է լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել ավելի ուշ: