Հրաժեշտ Ազատ Գասպարյանին

Ազատ Գասպարյան

Երեկ Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում հրաժեշտ են տվել Հայաստանի ժողովրդական արտիստ, խորհրդային Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր, Մովսես Խորենացու մեդալակիր Ազատ Գասպարյանին:

Հոգեհանգստին ներկա են եղել դերասանի ընտանիքի անդամները, Հայաստանի վաստակավոր և ժողովրդական արտիստներ, պետական և քաղաքական գործիչներ, այդ թվում՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ազատ Գասպարյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի շենքից: