Սերժ Սարգսյանը կմասնակցի Ռոհանիի երդմնալակության արարողությանը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կիրակի օրը՝ օգոստոսի 4-ին, աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն՝ մասնակցելու Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։