Բացվել է լիտոգրաֆիայի ուշագրավ ցուցահանդես

Your browser doesn’t support HTML5

Երևանի «Գալա արթ» ցուցասրահում երեկվանից գործում է հանրահայտ նկարիչների լիտոգրաֆիական աշխատանքների ցուցահանդեսը: Ներկայացված են աշխարհահռչակ գեղանկարիչների ստեղծագործությունները:

«Գալա արթ» ցուցասրահը անցած տարվա հոկտեմբերին հիմնադրել են ամուսիններ՝ կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանը և գրող Նուշիկ Միքայելյանը:

«Սա արդեն մեր 6-րդ ցուցահանդեսն է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Բերբերյանը: - «Առաջին անգամ ներկայացնում ենք Շագալի, Պիկասոյի, Դալիի, Մատիսի, Միրրոյի լիտոգրաֆիական աշխատանքներից»:

«Լիտոգրաֆիան շատերը տպագրության հետ են խառնում: Դա երբեք նույնը չէ», - նշեց Նուշիկ Միքայելյանը՝ պարզաբանելով․ - «Նկարվում է քարի կամ մետաղի վրա, կաղապարը ստեղծվում է․․․ Կրկնօրինակ չի կարելի կոչել, որովհետեւ, օրինակ, Գառզուն ունի լիտոգրաֆիաներ, որոնք կտավ չունեն: Եթե բարձր որակի լիտոգրաֆիաներ են, արվեստագետի ձեռքով արված, ստորագրված, թվարկված աշխատանք է: Ուղղակի ի տարբերություն օրիգինալ կտավի կամ ջրաներկ աշխատանքի, լիտոգրաֆիան ունենում է քանակ: Արվեստագետը, օրինակ, որոշում է, որ այս գործից պիտի 100 հատ լինի»:

Ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 31-ը: