Ակտիվիստները պաշտոնանկություններ և վնասի փոխհատուցում են պահանջում

Your browser doesn’t support HTML5

Այսօր կեսօրից լարված իրավիճակ է Երևանի քաղաքապետարանի առջև: Հարյուրավոր ակտիվիստներ շրջափակել են քաղաքապետարանի կենտրոնական մուտքը՝ պահանջելով քաղաքապետ Տարոն Մարգարյանից անհապաղ պաշտոնանկ անել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և «Երևանտրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանին: