Ուկրաինայից Բաքու ուղարկված հայ երիտասարդը վերադարձել է Կիեւ

Your browser doesn’t support HTML5

Ուկրաինայի «Բորիսպոլ» օդանավակայանից Երեւանի փոխարեն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու ուղարկված Հայաստանի քաղաքացին հուլիսի 26-ին վերադարձվել է Կիեւ։ Խոսքը Աբովյանի 22-ամյա բնակիչ Ասատուր Խաչատրյանի մասին է, ով Կիեւի օդանավակայանի աշխատակիցների մեղքով հուլիսի 24-ին հայտնվել էր Բաքվում, և հարազատները նրանից երկու օր բացարձակապես որեւէ տեղեկություն չունեին։