Սիրիայի փոխվարչապետ Քադրի Ջամիլը Մոսկվա կայցելի

Սիրիայի փոխվարչապետ Քադրի Ջամիլ

Այսօր ակնկալվում է Սիրիայի փոխվարչապետ Քադրի Ջամիլի այցը Մոսկվա:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ` նա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կքննարկի Սիրիայի շուրջ ծավալվող զարգացումները։

Ռուսաստանը մտադիր է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգին հակաօդային պաշտպանության առաջավոր համակարգեր մատակարարել, չնայած Միացյալ Նահանգների և Գերմանիայի հորդորներին՝ ձեռնպահ մնալ այդ քայլից։