Կիրիլ առաջինը դատապարտում է միասեռ ամուսնությունները

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը խստորեն դատապարտել է Արևմուտքին՝ միասեռ ամուսնությունները աստիճանաբար օրինականացնելու քաղաքականության համար: Նա համոզմունք է հայտնել, որ այդ քաղաքականությունը կհանգեցնի «աշխարհի վերջին»։

Պատրիարքը հայտարարել է, որ պետք է ամեն ինչ անել Ռուսաստանում նման բան թույլ չտալու համար, քանզի դրանով ժողովուրդը կբռնի «ինքնաոչնչացման» ուղին։