Նալբանդյանն ու Լեֆորը անդրադարձել են ԼՂ կարգավորման գործընթացին

Ֆիլիպ Լեֆոր (ձ), Էդվարդ Նալբանդյան

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին։

Արտգործնախարարության տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցներն անդրադարձել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Երկուստեք կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած նշանակալի աշխատանքը՝ հիմնահարցի խաղաղ լուծումը գտնելու ուղղությամբ։