Հոնդուրասը Սնոուդենի հարցով ԱՄՆ-ից պարզաբանում է պահանջում

Հոնդուրասի նախագահ Պորֆիրիո Լոբո

Հոնդուրասը ԱՄՆ-ից պաշտոնական պարզաբանում է պահանջում։ Այն առնչվում է Էդուարդ Սնոուդենի բացահայտումներին։ Հոնդուրասի նախագահ Պորֆիրիո Լոբոն հայտարարել է, որ իր կառավարությունը նման պահանջով դիմել է ԱՄՆ իշխանություններին։

«Ոչ ոքի դուր չէր գա այն, որ իր տարածքում հետախուզական աշխատանքներ տարվեն»,-գրել է Հոնդուարսի նախագահ Լոբոն, ով այժմ ԱՄՆ-ից պատասխան է սպասում։

Լատինաամերիկյան երկրներից շատերն են նման քննադատություն հնչեցրել ԱՄՆ հասցեին: