Սեյրան Օհանյանը մեկնել է Վրաստան

Սեյրան Օհանյանը, Իրակլի Ալասանիան Երևանում, մարտ, 2013

Այսօր երկօրյա պաշտոնական այցով Թբիլիսի է մեկնել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և այլ պաշտոնատար անձինք:

Այցի ընթացքում Օհանյանը հանդիպում կունենա ինչպես իր վրացի պաշտոնակից Իրակլի Ալասանիայի, այնպես էլ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ: Այցի ընթացքում կքննարկվեն ՀՀ պաշտպանության նախարարության և Վրաստանի պաշտպանության նախարարության միջև ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ և հեռանկարային հարցեր:

Հովհաննես Շողիկյան