Ցարնաևի լուսանկարով Rolling Stone-ի շապիկը զայրացրել է ամերիկացիներին

Միացյալ Նահանգներում դժգոհության ալիք է բարձրացրել Rolling Stone ամսագրի՝ օգոստոսյան համարի շապիկին Բոստոնի ահաբեկչության մեջ մեղադրվող Ջոխար Ցարնաևին պատկերելու որոշումը:

Ընթերցողներին զայրացրել է, որ զոհերի լուսանկարների փոխարեն տպագիր պարբերականը ծանր հանցագործության մեջ մեղադրվող Ցարնաևի մեծադիր նկարն է պատկերել: