Սիրիայում ամեն ամիս 5000 մարդ է զոհվում

Հոմս, Սիրիա

ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում շարունակվող ռազմական հակամարտության պատճառով այս տարվա սկզբից ամեն օր երկիրը լքում է շուրջ 6000 մարդ:

Այս ցուցանիշով հումանատիր աղետը Սիրիայում գնահատվում է աշխարհում ամենածանրը վերջին 20 տարվա ընթացքում: Սիրիացի փախստականների թիվը, ըստ ՄԱԿ-ի, հասել է 1 միլիոն 800 հազարի: Ամեն ամիս պատերազմը 5 հազար մարդու կյանք է խլում: