ԱՄՆ-ը կոչ է արել Ադրբեջանին բարելավել քաղաքական միջավայրը

Թոմաս Մելիան «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունում, արխիվ

Միացյալ Նահանգները կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ համարձակ քայլեր իրականացնել՝ քաղաքական միջավայրը բարելավելու ուղղությամբ:

«Ազատ և արդար ընտրությունները իրականություն չեն դառնում միայն քվեարկության օրը»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիան՝ մատնացույց անելով ընտրություններին նախորդող և հաջորդող ամիսները: