Սերժ Սարգսյանը ՊԵԿ աշխատանքում դեռեւս «լուրջ անելիքներ» է տեսնում

Your browser doesn’t support HTML5

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՊԵԿ ղեկավար անձնակազմի հետ: Ընդգծելով, որ հարկային համակարգում արձանագրված առաջընթացը բոլորի համար, այդ թվում՝ գործարարների, նկատելի է, Սերժ Սարգսյանը նշել է, թե դրականը տեսնելով, մարդիկ, իհարկե, դեռևս հեռու են այն մտքից, որ ՊԵԿ աշխատանքում ամեն ինչ կատարելագործված է և այլևս թերություններ չկան: Նա շեշտել է, որ իրականացված զգալի աշխատանքի կողքին դեռևս լուրջ անելիքներ կան: