Նավալնիի թեկնածությունը կգրանցեն Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում

Ալեքսեյ Նավալնի

Մոսկվայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղորդել է, որ վաղը պաշտոնապես գրանցելու է հակակոռուպցիոն բլոգեր և ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թեկնածությունը Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում։

Հանձնաժողովի նախագահ Վալենտին Գորբունովն ասել է, որ Նավալնիի դեմ հարուցված քրեական գործի փաստը չի ազդի նրա թեկնածությունը գրանցելու վրա։