«Եղիցի լույս» մրցանակը հանձնվեց Փելեշյանին

Your browser doesn’t support HTML5

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը աշխարհահռչակ հայ վավերագրող Արտավազդ Փելեշյանին հանձնեց Մայր Աթոռ Սբ Էջմիածնի սահմանած «Եղիցի լույս» մրցանակը: «Ոսկի Ծիրան» միջազգային կինոփառատոնի այս մրցանակը, որը սահմանել է Մայր Աթոռը, շնորհվում է համաշխարհային կինոարվեստում բացառիկ վաստակի և հոգևոր, մշակութային ու մարդասիրական արժեքների քարոզչության համար: