Նախագահը մասնակցել է Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովին

Your browser doesn’t support HTML5

Աշխատանքային այցով Մոլդովայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Քիշնևում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արևելյան գործընկերության առաջնորդների երրորդ գագաթնաժողովին, որտեղ քննարկվել են Արևելյան գործընկերության օրակարգային, ինչպես նաև Վիլնյուսի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին վերաբերվող հարցեր: