Մոսկվայի դատարանը կհրապարակի Մագնիտսկու դատավճիռը

Ռուսաստան - Ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը Մոսկվայում ՆԳՆ-ի շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ պարզել է Սերգեյ Մագնիտսկու մեծադիր լուսանկարը, արխիվ

Մոսկվայի դատարանը այսօր պետք է հրապարակի Սերգեյ Մագնիտսկու գործով դատավճիռը:

Սա առաջին դեպքն է, երբ Ռուսաստանում հանգուցյալի են դատում:

Ներդրումային ֆոնդի իրավաբանը 2008 թվականին մեղադրվեց հարկերից խուսափելու մեջ՝ այն բանից հետո, երբ ի ցույց դրեց ռուսաստանցի պաշտոնյաների կողմից պետական միջոցների զանգվածային հափշտակությունը:

Մագնիտսկին մահացել է 2009-ին՝ ռուսական բանտերում անցկացնելով 11 ամիս: