Մխիթարյան․ «Հուսով եմ՝ «Բորուսիա»-ի երկրպագուները կընդունեն ինձ»

Հենրիխ Մխիթարյանը (ձախից) իր նոր ակումբում, 9-ը հուլիսի, 2013թ․

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող, Դորտմունդի «Բորուսիա»-ի նորեկ Հենրիխ Մխիթարյանը երեկ նոր ակումբում առաջին մարզումն անցկացնելուց հետո իր տպավորություններն է ներկայացրել Բորուսիայի պաշտոնական ալիքով։

«Ցանկանում էի քայլ առաջ կատարել իմ կյանքում, օգնելու եմ թիմին հաղթել յուրաքանչյուր խաղում, հուսով եմ՝ «Բորուսիա»-ի երկրպագուները կընդունեն ինձ», - ասել է Մխիթարյանը։