Գեզի այգին բացվել է, ապա՝ կրկին փակվել

Թուրքիա - Ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառում Գեզի այգում հավաքված ցուցարարներին ցրելու համար, Ստամբուլ, 8-ը հուլիսի, 2013թ․

Ստամբուլի Գեզի այգին բացվելուց ժամեր անց նորից փակվել է:

Երեկ Ստամբուլի նահանգապետ Հուսեյն Ավնի Մաթլուն հայտարարել է, որ Գեզի այգին կբացվի, միևնույն ժամանակ զգուշացնելով, որ անօրինական հավաքներ այգում չանցկացվեն:

Այդուհանդերձ, երեկոյան ցուցարարները կրկին վերադարձել են այգի: Ոստիկանությունն արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ է կիրառել նրանց ցրելու նպատակով, ինչից հետո Գեզի այգին դարձյալ փակվել է: