Մանսուրը խորհրդարանական ընտրություններ է խոստանում

Եգիպտոսի նախագահի պաշտոնակատար Ադլի Մանսուր, 4-ը հուլիսի, 2013թ․

Եգիպտոսի նախագահի պաշտոնակատար Ադլի Մանսուրը հայտարարել է, որ տարեվերջին երկրում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ:

Ըստ Մանսուրի, ընտրությունները կանցկացվեն հանրաքվեի միջոցով սահմանադրական փոփոխությունների հաստատումից հետո:

Սահմանադրության գործողությունը Եգիպտոսում դադարեցվել է երկրի նախագահ Մուհամեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո: